գլխավոր Աշխարհ Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքները՝ ֆոտոշարքով

Իսրայելա-պաղեստինյան հակամարտության հետևանքները՝ ֆոտոշարքով

Բախումներն Իսրայելի և Պաղեստինի միջև շարունակվում են՝ անկախ հրադադարի մասին հնչող կոչերից: Մարտական գործողությունների սաստկացման ֆոնին աճում է զոհերի և վիրավորների թիվը:

Անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 212-ի, որոնցից 61-ը՝ երեխա և 34-ը՝ կին, վիրավորվել է մոտ 1500 պաղեստինցի, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։

Այս մասին գրելով՝ BBC News-ը ֆոտոշարք է հրապարակել՝ ներկայացնելով վերջին օրերի ընթացքում ավիահարվածների հետևանքներն ու ավերածությունները, ինչպես նաև մարդկանց տառապանքը՝ հարազատների կորուստների և պատերազմական իրավիճակի ֆոնին:

Լուսանկարներում պատկերված են Գազայի հատվածում ապրող պաղեստինցիները անցյալ օրերին, հատկապես՝ հանգստյան օրերին տեղի ունեցած հրթիռակոծությունից հետո:

Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է ավիահարվածներ հասցնել Գազայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հրամանատարների տների և այլ կառույցների ուղղությամբ, որոնք, իսրայելական կողմի կարծիքով, օգտագործվում են ռազմական նպատակներով: