գլխավոր Տեխնո Samsung-ը կթողարկի Galaxy A22 բյուջետային սմարթֆոնը՝ 5G օժանդակությամբ

Samsung-ը կթողարկի Galaxy A22 բյուջետային սմարթֆոնը՝ 5G օժանդակությամբ

Samsung ընկերությունը պատրաստվում է թողարկել ոչ թանկ սմարթֆոն՝ հինգերորդ սերնդի շարժական ցանցերում աշխատանքի օժանդակությամբ: Galaxy A22 նորույթի հավաստագրման մասին հաղորդել է Gizmochina-ն։

Սմարթֆոնին վերագրում են 6,5-դյույմանոց IPS-դիսփլեյ՝ FHD+ լուծաչափով: Սպասվում է, որ Samsung A22-ն աշխատելու է MediaTek Dimensity 700 չիպսետով:

Հաղորդվում է նաեւ 4G-ով տարբերակի մասին, որը կստանա Helio G80 պրոցեսորը: 5G-ով մոդելը LTE-տարբերակից կտարբերվի նաեւ խցիկների հավաքածուով. առաջինը կստանա եռասենսոր մոդուլ (հիմնական տվիչը՝ 48 մեգապիկսել), իսկ երկրորդի մոտ խցիկների քանակը լինելու է մեկով ավելի:

Ինսայդերներն ակնարկում են, որ Galaxy A22-ը կհանդերձեն 5000 մԱժ ծավալ ունեցող ուժակուտակիչով՝ 15-վատանոց լիցքավորման օժանդակությամբ:

Սարքը պաշտոնապես կներկայացնեն հունիսին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: