գլխավոր Միջազգային ՄՔԴ գլխավոր դատախազը Լիբիայի նոր ժամանակավոր կառավարությանը կոչ է արել ձերբակալել Մուամար...

ՄՔԴ գլխավոր դատախազը Լիբիայի նոր ժամանակավոր կառավարությանը կոչ է արել ձերբակալել Մուամար Քադաֆիի որդուն

Միջազգային քրեական դատարանի գլխավոր դատախազը Լիբիայի նոր ժամանակավոր կառավարությանը կոչ է արել ձերբակալել Մուամար Քադաֆիի որդուն։ Նա նաեւ վարձկաններին եւ օտարերկրյա գրոհայիններին կոչ է արել անհապաղ լքել երկիրը՝ նախազգուշացնելով, որ նրանք կարող են ենթարկվել քրեական հետապնդման ՄՔԴ-ի կողմից,հայտնում է AP-ը:

Լիբիայի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի առջեւ իր ճեպազրույցում Ֆաթու Բենսուդան հայտարարել է, որ ՄՔԴ-ը շարունակում է «տեղեկություն ստանալ շարունակվող հանցագործությունների մասին` սկսած անհետացումներից եւ կամայական կալանավորումներից մինչեւ սպանություններ, խոշտանգումներ եւ սեռական ու գենդերային բռնություններ»:

Նա մատնանշել է ծանր հանցագործությունները, որոնք ենթադրաբար կատարվել են կալանքի պաշտոնական եւ ոչ պաշտոնական վայրերում, ինչպես նաեւ հաղորդումները գաղտնի դատավարությունների մասին՝ Լիբիայի արեւելքում գտնվող ռազմական դատարանների կողմից քաղաքացիական անձանց երկարաժամկետ ազատազրկման դատապարտելը՝ առանց արդար դատաքննության երաշխիքների:

Բենսուդան նաեւ դատապարտել է «հանրային քննադատների բռնի ճնշումը՝ որպես քաղաքացիական բնակչությանը ահաբեկելու մեթոդ»: