գլխավոր Միջազգային ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է՝ երբ է ակնկալվում անցկացնել Բայդեն-Պուտին հանդիպումը

ԱՄՆ պետքարտուղարը հայտնել է՝ երբ է ակնկալվում անցկացնել Բայդեն-Պուտին հանդիպումը

ԱՄՆ-ն ակնկալում է, որ ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենի հանդիպումը ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ կկայանա առաջիկա շաբաթների ընթացքում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ռեյկյավիկում Իսլանդիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Ինչպես գիտեք, կա առաջարկ Բայդենի և Պուտինի հանդիպման մասին: Ակնկալում ենք, որ դա տեղի կունենա առաջիկա շաբաթներին»,- ասել է ամերիկացի պաշտոնյան:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նախագահների միջև հնարավոր գագաթնաժողովը, եթե Ռուսաստանը համաձայնի այն անցկացնել, կարող է տեղի ունենալ Ժնևում: Նշվում է, սակայն, որ Շվեյցարիան չի մեկնաբանում իր տարածքում հանդիպման անցկացման հավանականությունը: