գլխավոր Իրադարձային Արմեն Գևորգյանն ընդունել է «Հայաստան» դաշինքի առաջարկությունը՝ ղեկավարելու նախընտրական շտաբը

Արմեն Գևորգյանն ընդունել է «Հայաստան» դաշինքի առաջարկությունը՝ ղեկավարելու նախընտրական շտաբը

Ընդունել եմ «Հայաստան» դաշինքի առաջարկությունը՝ ղեկավարելու նախընտրական շտաբը։ Այս մասին տելեգրամի իր էջում գրել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

«Պետության համար այս վճռորոշ փուլում մի կողմ քաշվելը՝ համարում եմ դասալքություն։

Սա սովորական ընտրություն չէ անձերի կամ կուսակցությունների միջև։

Սա ընտրություն է պետության լինել-չլինելու մասին։ Շատ կարևորում եմ համակիրների հոծ բանակի ներդաշնակ աշխատանքը, հակաճգնաժամային արդյունավետ ծրագրի մշակումը, ինչպես նաև նույն նպատակների համար պայքարի դուրս եկած քաղաքական ուժերի միջև բարիդրացիական հարաբերությունները»,- գրել է նա։