գլխավոր Իրադարձային Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, իսկ մենք լքել ենք նրան. Վալերի Բուայեն

Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, իսկ մենք լքել ենք նրան. Վալերի Բուայեն

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն մասնակցել է Ֆրանսիայում տեղի ունեցած միջոցառմանը՝ պահանջելով Ֆրանսիայի իշխանություններից դիմագրավել Ադրբեջանին Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգության հարցում:

«Հայաստանը Ֆրանսիայի քույրն է, իսկ մենք լքել ենք նրան: Իհարկե, ես մասնակցել եմ այսօր տեղի ունեցած բողոքի ակցիային՝ պահանջելով Ֆրանսիայից վճռականորեն դեմ կանգնել Ադրբեջանին, որը ոտնձգություն է թույլ տալիս Հայաստանի սահմանների նկատմամբ և անօրինականորեն պահում է հայ ռազմագերիներին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է ֆրանսիացի գործիչը: