գլխավոր Սպորտ Սպասում էինք այս առաջնության ավարտին, որ սկսենք վերանորոգման աշխատանքները. Գիլոյանը` Արտաշատի մարզադաշտի...

Սպասում էինք այս առաջնության ավարտին, որ սկսենք վերանորոգման աշխատանքները. Գիլոյանը` Արտաշատի մարզադաշտի մասին

Արտաշատ քաղաքային մարզադաշտի վերանորոգման աշխատանքները կսկսվեն օրերս և կառույցի երկու ամիս անց նոր աթլետիկական տեսք կունենա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Մեզ համար այս առաջնությունը շատ կարևոր էր, քանի որ հույս ունեինք, որ եռացատկորդ Լևոն Աղասյանը կկարողանա Օլիմպիական խաղերի նորմա լրացնել: Բայց նա առայժմ պատրաստ չէ այդ արդյունքը գրանցել: Իհարկե այն իր օբյեկտիվ պատճառներն ունի, սա նրա մրցաշրջանի առաջին փորձն էր և մենք մեծ հույսեր ենք կապում Լևոն Աղասյանի հետ»,-լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը մարզիկների անհաջող արդյունքները կապում է մարզադաշտի անհաջող վիճակի, անբարեխիղճ վիճակի հետ: «Սպասում էինք այս առաջնության ավարտին, որ սկսենք վերանորոգման աշխատանքները: Մենք գումարը փոխանցելու ենք Արտաշատի քաղաքապետարանին: Հուսամ, մեկ երկու ամսից մարզադաշտը կունենա նոր տեսք»,-ասաց նա: