գլխավոր Միջազգային Իսրայելի հարվածներից Գազային հասցված վնասը գնահատվել է 244 միլիոն դոլար

Իսրայելի հարվածներից Գազային հասցված վնասը գնահատվել է 244 միլիոն դոլար

Իսրայելի ավիահարվածների հետևանքով Գազայի հատվածին հասցված վնասը կազմում է գրեթե 244 միլիոն դոլար։ Անկլավի մամուլի ծառայության ղեկավար Սալամա Մաարուֆի հայտարարությունը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ին:

«Հարձակումները մեծ վնաս են պատճառել գույքին: Շենքերին, տներին և գյուղացիական տնտեսություններին հասցված վնասը նախնական գնահատականներով կազմում է 243,8 մլն դոլար»,-ասել է Մաարուֆը:

Իսրայելի և Գազայի հատվածի սահմանին իրավիճակը սրվել է մայիսի 10-ի երեկոյան: Շիկացման մեկնարկից ի վեր, Պաղեստինից Իսրայելի տարածք է արձակվել շուրջ 3350 հրթիռ, որից մոտ 500-ը ընկել է անկլավի տարածքում։ Իսրայելը «Երկաթե գմբեթ» ՀՀՊ համակարգի արդյունավետությունը գնահատում է 90%:

Ըստ վերջին տեղեկությունների՝ Իսրայելում զոհվել է 12 մարդ և ավելի քան 50-ը վիրավորվել են: Իսրայելի պատասխան հարվածների հետևանքով սպանված պաղեստինցիների թիվը հասել է 213-ի, այդ թվում՝ 61 երեխա: