գլխավոր Սպորտ Ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Ըմբիշ Արման Անդրեասյանը դարձավ երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիատասարդական թիմի անդամ Արման Անդրեասյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության բրոնզե մեդալակիր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ընթացող առաջնության բրոնզե մեդալի համար գոտեմարտում հայ ըմբիշն ուժերը չափեց Ուկրաինայից ուկրաինացի Դենիս Բորոհանի հետ և առավելության հասավ  3:1  հաշվով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանը ներկայացնող երկու ըմբիշ դուրս է եկել Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ: Մինչև 23 տարեկանների առաջնությունում 61 կգ և 74 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանը և Հրայր Ալիխանյանը դուրս են եկել Եվրոպայի առաջնության եզրափակիչ: Ռազմիկ Պապիկյանը ոսկե մեդալի համար կմրցի վրացի Թեիմուրազ Վանիշվիլիի հետ, իսկ Հրայր Ալիխանյանը` ռուս Չերմեն Վալիևի հետ: