գլխավոր Միջազգային Չեխիայի նախագահը ներողություն է խնդրել սերբերից Հարավսլավիայի ռմբակոծության համար

Չեխիայի նախագահը ներողություն է խնդրել սերբերից Հարավսլավիայի ռմբակոծության համար

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը սերբ գործընկեր Ալեքսանդր Վուչիչի հետ հանդիպմանը, որն այցով գտնվում է Չեխիայում, ներողություն է խնդրել Հարավսլավիայի ռմբակոծության համար: Այս մասին հայտնում է «Իզվեստիա»-ն՝ վկայակոչելով չեխ ղեկավարի մամուլի քարտուղարին:

«Երկրի նախագահ Միլոշ Զեմանը սերբ նախագահի ներկայությամբ հրապարակավ ներողություն է խնդրել 1999 թվականին ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Հարավսլավիայի ռմբակոծությունների համար»,- ասվում է նախագահի խոսնակի հաղորդագրության մեջ:

Վուչիչն ի պատասխան շնորհակալություն է հայտնել Զեմանից և հայտարարել, որ այս պահից սերբ ժողովուրդը ոչ միայն բարեկամ, այլև եղբայրական կհամարի չեխ ժողովրդին:  

Հարավսլավիայում ՆԱՏՕ-ի ուժերի կողմից ռմբակոծություն է տեղի ունեցել 1999 թվականի մարտի 24-ից մինչև հունիսի 10-ը: