գլխավոր Իրադարձային Պայքարենք ստի հարուցիչի ու կրողի դեմ, պատվաստվենք «անտինիկոլ V» պատվաստուքով. «Ադեկվադի» ակցիան՝...

Պայքարենք ստի հարուցիչի ու կրողի դեմ, պատվաստվենք «անտինիկոլ V» պատվաստուքով. «Ադեկվադի» ակցիան՝ գործադիրի շենքի վրա

«Ադեկվադ» միաբանության անդամները քիչ առաջ ակցիա իրականացրեցին Կառավարության շենքի մոտ։ Գործադիրի շենքի վրա պատկերՎեց «Antinikol V» գրությունը։

«Մենք պետք է անընդհատ մատնանշենք, որ մեր դժբախտությունների պատճառը սուտն է, որի ակունքը Նիկոլն է։ Որպեսզի մեր երկիրը որեւիցե լավ կետի հասնի, պետք է սկզբում պայքարենք ստի հարուցիչի ու կրողի դեմ, պատվաստվենք «անտինիկոլ V» ազնվության պատվաստուքով»,– ակցիայի ընթացքում ասաց  միաբանության անդամ Կոնստանտին Տեր– Նակալյանը։