գլխավոր Իրադարձային Ադրբեջանը Եվրախորհրդարանում հայ գերիների հարցի դեմ լոբբիստական գործունեություն է ծավալում․ Le Figaro-ի...

Ադրբեջանը Եվրախորհրդարանում հայ գերիների հարցի դեմ լոբբիստական գործունեություն է ծավալում․ Le Figaro-ի փոխտնօրեն

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցի՝ Եվրախորհրդարանում մայիսի 20-ին կայանալիք քննարկման դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում: Այդ մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ֆրանսիական հեղինակավոր Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիսթոֆ Բուիսոնը։

«Ադրբեջանը Եվրախորհրդարանի անդամներին մտահոգիչ նամակներ է ուղարկում։ Արցախյան պատերազմում «Հակագրո՞հ» և «Մարդասիրական իրավունքի հարգո՞ւմ»՝ ՍՈՒՏ։ Կրոնական հուշարձանների պահպանո՞ւմ՝ ՍՈՒՏ»,- գրել է Բուիսոնը՝ ներկայացնելով ադրբեջանական լոբբինգի նամակներից հատվածներ: