գլխավոր Իրադարձային Մայրաքաղաքում անձրև չի գա. եղանակի տեսություն

Մայրաքաղաքում անձրև չի գա. եղանակի տեսություն

 Մայիսի 18-ի գիշերը և կեսօրից հետո, 19-ին, 22-ի կեսօրից հետո Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն մայիսի 19-21-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևանում մայիսի 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում ցերեկը կլինի +28-ից +30, երեկոյան՝ +20-ից +22 աստիճան։