գլխավոր Հասարակություն Կադիրովը խոստացել է գտնել ու ոչնչացնել իրեն «շայթան» անվանած օգտատիրոջը

Կադիրովը խոստացել է գտնել ու ոչնչացնել իրեն «շայթան» անվանած օգտատիրոջը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը խոստացել է գտնել և ոչնչացնել սոցցանցերում մեկնաբանություն թողած օգտատիրոջը` վիրավորանքի համար: Այս մասին գրում է Кавказский узел հրատարակությունը:

Մայիսի 17-ին «Ինստագրամ»-ում Կադիրովի ուղիղ հեռարձակման ժամանակ օգտատերերից մեկը նրան «շայթան» է անվանել: Նա նկատել է մեկնաբանությունը, բարձրաձայն կարդացել է այն, «սքրինշոթ» է արել և ասել է, որ այս գրության հեղինակը կդադարի գիշերները քնել, իսկ «հիմա կտակ կգրի և կսկսի լաց լինել»:

«Տեսնենք, թե մեզնից ով է շայթանը: Ես ոչնչացրել եմ շատ շայթանների, քեզ նույնպես կոչնչացնեմ»,-ասել է երկրի ղեկավարը: