գլխավոր Իրադարձային Պատերազմից հետո ԶՈւ կորուստների մեծ մասը վերականգնվել է նաև ՌԴ-ի շնորհիվ. ՀՀ...

Պատերազմից հետո ԶՈւ կորուստների մեծ մասը վերականգնվել է նաև ՌԴ-ի շնորհիվ. ՀՀ ԱԽ քարտուղար

ՀՀ զինված ուժեը պատերազմի հետևանքով հարվածներ, կորուստներ ունեցել է, բայց դրանց մեծ մասն արդեն վերականգնված են։ Sputnik Արմենիայի և Civilnet-ի հետ հարցազրույցում այս մասին նշեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանով է մեր բանակը պատրաստ նոր պատերազմի։

«Բնականաբար, մեր բանակը պատերազմի ժամանակ հարվածներ է ունեցել, բայց վերջին շրջանում կատարված բարեփոխումների շնորհիվ մեծ մասը վերականգնվել է։ Գիտեք, որ ՌԴ-ի հետ բանակի լայնածավալ բարեփոխումներ ենք սկսել, և այդ գործընթացը հնարավորինս արագ է ընթանում»,- նշեց Գրիգորյանը։

Նա համոզմունք է հայտնել, որ գործընթացի շնորհիվ շատ արագ կվերականգնենք մեր բոլոր կարողությունները։