գլխավոր Իրադարձային Հավաքի ժամանակ մի մարդ սադրել է, Հարությունյանն էլ հանդարտեցրել է. Խոսրով Հարությունյանն...

Հավաքի ժամանակ մի մարդ սադրել է, Հարությունյանն էլ հանդարտեցրել է. Խոսրով Հարությունյանն ազատ արձակվեց

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը Ոստիկանության բաժնից ազատ արձակվեց։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Հարությունյանի փաստաբան Դավիթ Ավագյանից։

«Խոսրով Հարությունյանն այսօր Ազատության հրապարակում ներկա է գտնվել հավաքի։ Այդ հավաքի ընթացքում մեկ անձ սադրել է, իրեն անպարկեշտ է պահել, հայհոյանքներ էր հնչեցրել։ Խոսրով Հարությունյանն էլ փորձել է հանդարտեցնել, նա հրել է Հարությունյանին։ Միջադեպը հանդարտեցրել են ոստիկանները եւ բերման ենթարկել»,- պատմեց փաստաբանը։

Նա նշեց, որ այս պահին ոստիկանության բաժնում Հարությունյանի հետ են զրուցում ՀՀ ՄԻՊ-ի աշխատակիցները։