գլխավոր Միջազգային Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների 5 տան

Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ի հրամանատարների 5 տան

Իսրայելական կործանիչները Գազայի հատվածում հարձակվել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարների 5 տան վրա, որոնք օգտագործվում էին որպես շտաբ: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով իսրայելական բանակի մամուլի ծառայությանը:

«Վերջին մի քանի ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության ուժերի կործանիչները և ինքնաթիռները գրոհել են ՀԱՄԱՍ-ի 5 գլխավոր շտաբ Գազայի հատվածում: Հարձակման ենթարկված տները ծառայում էին որպես ահաբեկչական ենթակառուցվածք»,- ասված է հայտարարության մեջ:

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Բախումների հետևանքով կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: