գլխավոր Իրադարձային Ռուսաստանը պատրաստ է օգնել Թուրքիային կորոնավիրուսի դեմ պայքարում. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանը պատրաստ է օգնել Թուրքիային կորոնավիրուսի դեմ պայքարում. ՌԴ փոխվարչապետ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցել Թուրքիային COVID-19-ի դեմ պայքարում, առաջին հերթին` «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության հարցում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Փոխվարչապետի քարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Գոլիկովան կոչ է արել ավելացնել համատեղ ջանքերը կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում:

«Ռուսաստանը պատրաստ է Թուրքիային տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունները»,– հաղորդագրության մեջ մեջբերվում է Գոլիկովայի խոսքերը:

Առաջին հերթին, ինչպես հստակեցրել է քարտուղարությունը, խոսքը վերաբերում է Թուրքիայում «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունաբերական արտադրություն հիմնելուն: Ըստ Գոլիկովայի, բնակչության զանգվածային իմունիզացիայի գործընթացը կհանգեցնի կորոնավիրուսի դեմ հաղթանակին: