գլխավոր Իրադարձային Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի

Գեղարքունիքի մարզի որոշ բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի

Վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, մայիսի 17-ի ժամը 17.00-ից մինչև մայիսի 18-ի ժամը 17.00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի, Նորատուս, Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն, Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:

Այս մասին տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի ծառայությունից՝ հայցելով սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնելով ըմբռնման համար: