գլխավոր Իրադարձային Եկել են տունս են խուզարկում, թմրանյութ են փնտրում. ԱԺ֊ի մոտ էշով ակցիա...

Եկել են տունս են խուզարկում, թմրանյութ են փնտրում. ԱԺ֊ի մոտ էշով ակցիա իրականացրած քաղաքացի

Ոստիկանությունը խուզարկել է օրերս Ազգային ժողովի մոտ էշով ակցիա իրականացրած իջևանցի Սևադա Ղուկասյանի ու տունը։

«Ոստիկանությունը եկել, իմ իրերն է քրքրում, թմրամիջոց են փնտրում։ Ոստիկանությունն ինձ ուզում է հիմարի տեղ դնել, խոսքս ծառայողներին չի վերաբերում, այլ Ոստիկանությանը»,–  ասել է Սևադա Ղուկասյանը։

Հիշեցնենք,որ Սևադա Ղուկասյանը ԱԺ֊ի մոտ էշ էր բերել և ԱԺ֊ում գտնվող Նիկոլ Փաշինյանին կոչ էր անում իջնել, որպեսզի նրան ավանակով հեռացնի`«ինչպես իջևանցիները հեռացնում են դավաճանին»։ Նա ԱԺ֊ի մոտից բերման էր ենթարկվել։