գլխավոր Facebook Ինչո՞ւ է իշխանությունը թաքցնում հասարակությունից, թե ինչ է պահանջում Ադրբեջանը․ Աբրահամյան

Ինչո՞ւ է իշխանությունը թաքցնում հասարակությունից, թե ինչ է պահանջում Ադրբեջանը․ Աբրահամյան

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ հեռախոսազրույցում ՀՀ ԱԽ քարտուղարը նշել է, որ «ադրբեջանական կողմի պահանջներն ու հավակնությունները որևէ հիմնավորվածություն չունեն»»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել Տիգրան Աբրահամյանը։

«Վերջին օրերի գլխավոր հարցադրումն այն է, թե իրականում ինչ է պահանջում Ադրբեջանը, որովհետև իսկզբանե էլ պարզ էր, որ խնդիրը միայն «սահմանային ճշգրտումները» չեն։ Ենթադրվում է, որ ՀՀ ԱԽ քարտուղարը ՀԱՊԿ գլխ. քարտուղարին ներկայացրել է, թե կոնկրետ ինչ հավակնություններ և պահանջներ է ներկայացնում Ադրբեջանը։

Այդքան էլ լավ չեմ հասկանում, թե ինչո՞ւ է իշխանությունը սա թաքցնում հասարակությունից, որովհետև ինքս կարծում եմ, որ այսպիսի դեպքերում որոշակի բացառությունները մի կողմ, բաց խոսելը բխում է նաև իշխանության շահերից»,- գրել է նա։