գլխավոր Իրադարձային Նախագահական ուիքենդ Հայաստանում. գլխավորե՞լ ցուցակը, թե՞ փրկել երկիրը ստեղծված իրավիճակից. Tert.am

Նախագահական ուիքենդ Հայաստանում. գլխավորե՞լ ցուցակը, թե՞ փրկել երկիրը ստեղծված իրավիճակից. Tert.am

Քաղաքական ուիքենդի թոփը թեման Հայաստանի 2 նախկին նախագահների ելույթներն էին: Նախ շաբաթ օրը «Հայրենիք»-ի և «Հանրապետական»-ի միջև հուշագիր ստորագրվեց, որում շեշտված էր, որ հանրապետականներն ընդունել են իրենց սխալները և թերացումները, դասեր են քաղել, իսկ այժմ ժամանակն է առաջ շարժվել ու հայրենիքը փրկել: Այս փուլում պատվի գործ է հեռացնել ներկա իշխանությանը:

Աշխարհաքաղաքական այս իրավիճակում Հայաստանի իշխանության վարքագիծը լավատեսական տրամադրություններ չեն ներշնչում, ընդգծեց 3-րդ նախագահը:

Իշխանության մասին նույն կարծիքին է նաև առաջին նախագահ Լևոն Տեր- Պետրոսյանը: Փակագծերը բաց՝ ՀԱԿ առաջնորդը ներկայացնում է, թե ինչ է նշանակում առաջիկա արտահերթ ընտրություններին Հայաստանի 3 նախագահների ազգային համաձայնության դաշինքով մասնակցելու իր առաջարկը, այն դեպքում, երբ ինքը 2 նախագահների հետ ունեցել է, մեղմ ասած, ոչ այնքան բարիդրացիական հարաբերություններ:

Այնուամենայնիվ, առաջին նախագահը Ռոբերտ Քոչարյանի մերժումը որակում է ոչ թե պետական շահի գերադասում, այլ վրեժ՝ Նիկոլ Փաշինյանից: Իսկ Սերժ Սարգսյանը իշխանություն վերադառնալու նպատակ չի հետապնդում, վստահ է առաջին նախագահը: