գլխավոր Միջազգային Մոսկվան դատապարտել է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը

Մոսկվան դատապարտել է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը

Պաշտոնական Մոսկվան դատապարտում է Պաղեստինում և Իսրայելում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին։

«Մենք դատապարտում ենք Գազայի հատվածից Իսրայելի բնակելի շրջանների ուղղությամբ արձակվող հարվածները և անընդունելի ենք համարում Պաղեստինի տարածքում գտնվող քաղաքացիական ենթակառուցվածքներին Իսրայելի կողմից հասցված հարվածները։ Կարծում եմ՝ այս իրավիճակի անհապաղ դադարեցմանն ուղղված բավական կոչեր են հնչել արդեն», – ասել է Լավրովը՝ ճեպազրույցի ընթացքում։

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 220-ի, այդ թվում՝ 58 երեխա և 34 կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Իսրայելի բանակը հայտարարել է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: