գլխավոր Գլխավոր Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

Փաշինյանն ու Լուկաշենկոն քննարկել են նաև հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ: Ինչպես փոխանցում է բելառուս ղեկավարի մամուլի ծառայության տելեգրամյան ալիքը, կողմերը քննարկել են Հայաստանի և Բելառուսի տարածքում տիրող ներքին իրավիճակը:

«Կարծիքներ են փոխանակվել արդիական օրակարգի, առկա մարտահրավերների և սպառնալիքների շուրջ: Հաշվի առնելով Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը` քննարկվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ: