գլխավոր Իրադարձային Ռոբերտ Քոչարյանը թողնում է պաշտոնը ԱՖԿ «Սիստեմա» տնօրենների խորհրդի կազմում

Ռոբերտ Քոչարյանը թողնում է պաշտոնը ԱՖԿ «Սիստեմա» տնօրենների խորհրդի կազմում

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կթողնի պաշտոնը ռուսաստանյան ԱՖԿ «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի կազմում:

ԱՖԿ «Սիստեմա»-ի այսօր տարածած հաղորդագրության մեջ նշվում է՝ հունիսի 26-ին տնօրենների խորհուրդը կընտրի նոր տնօրեններ, որոնք կփոխարինեն Ռոբերտ Քոչարյանին և Անդրեյ Դուբոբսկովին:

Ընդհանուր առմամբ, տնօրենների խորհրդի կազմում ընդգրկված է 12 մարդ։

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ ընտրվել էր ԱՖԿ «Սիստեմա»-ի անկախ տնօրեն 2009 թվականի հունիսին։