գլխավոր Աշխարհ Ադրբեջանում 5 մարդու են ձերբակալել Իրանից թմրանյութ ներկրելու համար

Ադրբեջանում 5 մարդու են ձերբակալել Իրանից թմրանյութ ներկրելու համար

Ադրբեջանում հինգ անձի են ձերբակալել Իրանից 18 կգ թմրանյութի մաքսանենգ ներկրում իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Minval.az-ը` հղում անելով երկրի պետական սահմանային ծառայությանը:

Նշվում է, որ վերջին օրերին սահմանապահները կանխել են 18 կգ 353 գրամ թմրանյութի, ինչպես նաև 19 754 միավոր հոգեմետ միջոցների մաքսանենգ ներկրումը:

Ներկա պահին աշխատանքներ են իրականացվում գործի հետ առնչություն ունեցող այլ անձանց հայտնաբերելու համար: