գլխավոր Իրադարձային Երևանի քաղաքապետարանը հանգստյան օրերին Եռաբլուրում նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ

Երևանի քաղաքապետարանը հանգստյան օրերին Եռաբլուրում նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ

«Եռաբլուրի» տարածքի մաքրությունը քաղաքային իշխանության hոգածության ներքո է

Երևանի քաղաքապետարանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնի ամբողջ տարածքում հանգստյան օրերին նախաձեռնել է մաքրման մասշտաբային աշխատանքներ: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ավելի քան 130 աշխատակից ու 12 միավոր տեխնիկա է ներգրավվել աշխատանքներին:

Մաքրվել է ինչպես բուն պանթեոնի, այնպես էլ անտառային գոտու և մինչև գլխավոր մուտք տանող ճանապարհահատվածը:

Չնայած տարածքում կազմակերպվող աղբահանության և սանմաքրման ամենօրյա աշխատանքներին՝ նմանօրինակ շաբաթօրյակները լինելու են շարունակական: