գլխավոր Իրադարձային Էրդողանը Հռոմի պապին կոչ է արել օգնել դադարեցնել Իսրայելի կողմից իրականացվող «ջարդերը»

Էրդողանը Հռոմի պապին կոչ է արել օգնել դադարեցնել Իսրայելի կողմից իրականացվող «ջարդերը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իսրայելա-պաղեստինյան բախումների ֆոնին Հռոմի պապին հորդորել է օգնել դադարեցնել Իսրայելի կողմից իրականացվող «ջարդերը», հայտնում է Al Jazeera լրատվականը։

«Պաղեստինցիները շարունակաբար սպանդի են ենթարկվելու, քանի դեռ միջազային հանրությունը  Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառել»,- ասել է Թուրքիայի նախագահը և հավելել, որ Հռոմի պապի ուղերձները «քրիստոնյաներին ու միջազգային հանրությանը մոբիլիզացնելու հարցում կարևոր նշանակություն ունեն»։

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետևանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 192-ի, այդ թվում՝ 58 երեխա և 34 կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: