գլխավոր COVID-19 Ինդոնեզիայում դադարեցվել է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը

Ինդոնեզիայում դադարեցվել է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը

Ինդոնեզիայի առողջապահության նախարարությունը երկրում AstraZeneca-ով պատվաստվելուց հետո արձանագրված մահվան դեպքից դադարեցրել է պատվաստանյութի 450 հազարանոց խմբաքանակի կիրառումը, հայտնում է տեղական Jakarta Globe թերթը։

Ըստ թերթի՝ 22-ամյա մի տղամարդ մայիսի 5-ին կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո հետո գլխացավեր, ջերմություն և մկանային ցավեր է ունեցել։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։

Մահվան դեպքից հետո Առողջապահության նախարարության հրամանով պատվաստանյութը տեղական կարգավորող մարմնում ստուգում է անցել, որից հետո արգելվել է դրա կիրառումը։ Նշվում է, որ սա AstraZeneca պատվաստանյութի այն խմբաքանակն է, որը երկիրը սստացել է COVAX ծրագրի շրջանակներում։ Նախարարության տվյալներով՝ 450 հազար խմբաքանակից 448 480 չափաբաժինը դեռևս չի կիրառվել, իսկ սպառված մասն օգտագործվել է Ինդոնեզիայի զինված ուժերի ծառայողներին պատվաստելու համար։

Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ դադարեցվել է միայն վերոնշյալ խմբաքանակի կիրառումը։ Ընդհանուր առմամբ Ինդոնեզիան մարտի 8-ից AstraZeneca պատվաստանյութի 6,4 միլիոն չափաբաժին պատվաստանյութ է ստացել։