գլխավոր Աշխարհ Պաղեստինի վարչապետը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ

Պաղեստինի վարչապետը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ

Պաղեստինի վարչապետ Մոհամադ Շթայեն երկրների ղեկավարներին կոչ է արել հայտարարություններից անցում կատարել գործողությունների, հայտնում է Al Jazeera լրատվականը։

«Անկեղծ ասած՝ հայտարարություններ անելը բավարար չէ։ Պաղեստինի ժողովրդի նկատմամբ այս բոլոր գործողությունները ՄԱԿ-ը պետք է անօրինական ճանաչի»,- ասել է Պաղեստինի վարչապետը և կոչ արել պատժամիջոցների կիրառել Իսրայելի նկատմամբ։

Նա նաև դաշնակից պետություններին կոչ է արել հետ կանչել Իսրայելի դեսպաններին, այդ երկրի հետ դադարեցնել առևտրային կապերը, իսկ ԱՄՆ-ին և ԵՄ-ն կոչ է արել դադարեցնել Իսրայելին տրամադրվող օգնությունն այնքան ժամանակ, մինչև «Իսրայելը կսկսի հարգել մարդու իրավունքները»։

«Այն երեխաները, որ արյան մեջ են, կամ կորցրել են իրենց կյանքը․․․․սրանք հանցագործություններ են, որոնք միջազգային իրավունքին համաձայն պետք է պատժի արժանանան։ Իսրայելի՝ սպանություններ իրականացնելու իրավունքը վերահաստատվել է, և դա պետք է անհապաղ դադարեցվի»,- եզրափակել է Պաղեստինի վարչապետը։

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 192-ի, այդ թվում՝ 58 երեխա և 34 կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։

Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության առանցքային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին: