գլխավոր Աշխարհ Վրաստանի 15 կուսակցություն ստորագրել է ԼԳԲՏ համայնքին աջակցող համաձայնագիրը

Վրաստանի 15 կուսակցություն ստորագրել է ԼԳԲՏ համայնքին աջակցող համաձայնագիրը

Վրաստանի 15 քաղաքական կուսակցություն համաձայնագիր է ստորագրել, որն ուղղված է ԼԳԲՏ համայնքի իրավունքների պաշտպանությանը: Այս մասին հայտնում է Грузия Online-ը` հղում անելով Tbilisi Pride հասարակական կազմակերպությանը: Ինչպես նշել են կազմակերպությունից, փաստաթուղթը կազմվել է Միջազգային հարաբերությունների ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) մասնակցությամբ:

Համաձայնագրի տեքստի շուրջ սկսել են աշխատել 2020 թվականի աշնանը կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

«Հաշվի առնելով Վրաստանում առկա հոմոֆոբ և տրանսֆոբիկ տրամադրվածությունները` կարևոր ենք համարում, որ քաղաքական կուսակցությունները միասնական դիրքորոշում ունենան քվիր-մարդկանց հիմնարար իրավունքների հարցում»,- ընդգծել են ՀԿ-ից:

Համաձայնագրին միացել են «Միացյալ ազգային շարժում», «Եվրոպական Վրաստան», «Լելո», «Աղմաշենեբելիի ռազմավարություն», «Վրաստանի Հանրապետական կուսակցություն», «Գիրչի», «Օրենք և արդարություն», «Առաջընթաց և ազատություն», «Դրոա», «Գիրչի` ավելի շատ ազատություն» կուսակցությունները: Երկրի իշխող «Վրացական երազանք» կուսակցության ստորագրությունը փաստաթղթում չկա:

Մայիսի 17-ին նշվում է Հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: