գլխավոր Աշխարհ Հարավաֆրիկյան Հանրապետությունում քննարկում են կնոջ՝ մի քանի ամուսին ունենալու օրենքի նախագիծը

Հարավաֆրիկյան Հանրապետությունում քննարկում են կնոջ՝ մի քանի ամուսին ունենալու օրենքի նախագիծը

Հարավաֆրիկյան Հանրապետության կառավարությունն ամուսնության ինստիտուտի բարեփոխումների օրինագիծ է հրապարակել, որը կնոջն իրավունք է տալիս միաժամանակ մի քանի ամուսին ունենալ: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում անելով տեղի ռադիոկայանին:

Փաստաթուղթը, որը նախապատրաստել է Ներքին գործերի նախարարությունը, կոչված է ՀԱՀ-ում սոցիալական հավասարություն ապահովել կանանց և տղամարդկանց միջև, քանի որ առկա օրենսդրությունը տղամարդկանց թույլ է տալիս միաժամանակ մի քանի կին ունենալ: Աղբյուրը նշում է, որ երկրի նախկին նախագահ Ջեյկոբ Զուման օրինական հիմունքներով 4 կին ունի:

«Մի քանի ամուսին ունենալու կանանց իրավունքն օրինականացնելու մասին որոշումն ընդունվել է գենդերային հավասարության մասին հարցի մանրակրկիտ քննարկման արդյունքում»,- ասվում է երկրի ՆԳՆ հայտարարության մեջ: Նշվում է, որ օրենքի նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման: Քննարկումները կշարունակվեն մինչև հունիսի վերջ: