գլխավոր Իրադարձային Ամենակարևորն այն է, որ Արցախը պահենք հայկական. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Ամենակարևորն այն է, որ Արցախը պահենք հայկական. Արայիկ Հարությունյան (տեսանյութ)

Երեկ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ: Համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ պետք է իրանացնեն սոցիալ-տնտեսական ծրագրեր՝ զուգահեռ մտածելով հեռահար ծրագրերի մասին:

«Ամենակարևորն այն է, որ Ղարաբաղը պահենք հայկական, սա է մեր անվտանգության խնդիրը: Մենք դա իրականացնելու ենք Ռուսաստանի խաղաղապահ ուժերի հետ: Մենք պետք է պատերազմը բացառենք և խաղաղ կյանքի ճանապարհը մեզ համար որպես ուղեցույց ունենանք, դա էլ անելու ենք: Այսօր պլան կկազմենք 10-15 հատ նոր տուն կառուցելու հնարավորության մասին, վերաբնակեցման մասին, առաջին հերթին Քաշաթաղի շրջանից սոցիալական երաշխիքներ ենք տրամադրում՝ մեղվափեթակ, անասնագլխաքանակ, այլ աջակցություն ևս, առնվազը 300-ից պակաս բնակչություն այս գյուղում պետք է չունենանք»,- նշել է ԱՀ նախագահը:

Եղծահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյան նշել է, որ Ղարաբաղի բոլոր հատվածներում առաջնակարգ խնդիրը անվտանգության հարցն է, իսկ երկրորդ կարևոր խնդիրը՝ ջուրը.

«Նոր ջրագծի ակունքը անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ, այս պահի դրությամբ մենք նոր ջրագծի խնդիր ենք առաջադրել, վաղը նախագահի հանձնարարականով աշխատանքները կսկսվեն՝ համայնքում նոր ջրագծով խմելու ջուր ապահովելու համար: Եղծահող համայնքում այս պահին նախագահի հրամանագրով 15 բնակելի շենք է կառուցվելու՝ վերաբնակեցման համար: Հայաստանից 4-5 ընտանիք հայց են ներկայացրել տեղափոխվելու և բնակվելու համար, եթե բնակարանների խնդիրը լուծվեց, ցանկացողներ կան, որոնք կգան և այստեղ բնակվեն»: