գլխավոր Իրադարձային Հայկական կողմը Սյունիքի իրադրության հետ կապված դիմել է Վրաստանի վարչապետին. Բորիս Ավագյան

Հայկական կողմը Սյունիքի իրադրության հետ կապված դիմել է Վրաստանի վարչապետին. Բորիս Ավագյան

Ես պահանջում եմ, որ քննվեն բոլոր այն անձնավորությունները, որոնք ունեն պետական սահմանի պաշտպանության պարտականություն: Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում «Առավոտյան լուրեր Լիկա Թումանյանի հետ» հաղորդման ընթացքում ասել է գնդապետ Բորիս Ավագյանը:

«Այդ գործի շրջանակներում ես առաջարկում եմ պարզել, թե ով է տվել այդպիսի շատ խելոք խորհուրդ՝ դիմել Վրաստանի վարչապետին, որ նա իր միջնորդությամբ զանգահարի Ալիևին և քննարկի մեր սահմանային հարցը: Հայկական կողմը դիմել է Վրաստանի վարչապետին, երբ վարչապետը այստեղ էր և նա զրույց է ունեցել Ալիևի հետ Սյունիքում սահմանային իրավիճակի վերաբերյալ: Հայկական կողմը ում հնարավոր է եղել դիմել՝ դիմել է»,- ասաց Բորիս Ավագյանը:

Նա նաև նշեց՝ տվյալ արարքը բացասական անդրադարձ է ունենալու Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա:

«Պետք է արձանագրել, որ Հայաստանը դաշնակից է Ռուսաստանի Դաշնության հետ, իսկ Վրաստանը այսօրվա դրությամբ շատ բացասական հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ, ցանկացած գործողությունները Վրաստանի հետ դեմ են Ռուսաստանի Դաշնությանը, այդ պայմաններում դիմել Վրաստանի վարչապետին, ծիծաղելի է»,- նշեց նա: