գլխավոր Ինֆոգրաֆիկա Ալիևը Տոկաևի հետ զրույցում «անհիմն» է անվանել Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին

Ալիևը Տոկաևի հետ զրույցում «անհիմն» է անվանել Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին

Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 17-ին հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի հետ: Ինչպես հաղորդում է Minval.az-ը` հղում անելով նախագահի մամուլի ծառայությանը, Ալիևը ղազախ գործընկերոջը հայտնել է, որ «անհիմն է համարում Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին և ոչ այլ ինչ, քան հարցը միջազգայնացնելու փորձ»:

Նրա խոսքով` «Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների ճշգրտման ընթացակարգ է տեղի ունեում, սահմանամերձ բախումներ տեղի չեն ունեցել»: