գլխավոր Իրադարձային Զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ազատ արձակվեց

Զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ազատ արձակվեց

Դատարանը քիչ առաջ հրապարակել է Զենք-զինամթերքի առքուվաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո) քրգործի մասով որոշումը, ըստ որի՝ պաշտպանական կողմի կալանավորման դեմ Վերաքննիչ բողոքը բավարարել է, նա ազատ է արձակվել։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ արտերկրում գրանցված «Mosston Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, 2018-ին ՊՆ-ին է մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ–ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ, բայց որոնց դիմաց Գալստյանը 1.083.000 ԱՄՆ դոլար է ստացել: Դավիթ Գալստյանը ձերբակալվել էր փետրվարի 1-ին, փետրվարի 2-ին՝ կալանավորվել։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: