գլխավոր Իրադարձային Արցախում լույս չի լինելու

Արցախում լույս չի լինելու

«ԱՐՑԱԽԷՆԵՐԳՈ» ՓԲԸ տեղեկացնում է, որ նոր կառուցվող 35 կՎ ‹‹Մարտունի ›› օդային գծում անվտանգ աշխատանքներ կատարելու համար՝ ս.թ.մայիսի 17-ին ժամը 14:00-ից-18:00-ն անջատվելու է 110/35/10 կՎ «Ստեփանակերտ» ենթակայանից սնվող  35/10 կՎ «Բերդ» օդային գիծը, հոսանքազրկելով՝ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասը, Ասկերան և Մարտունի քաղաքները, ‹‹Բուվուրխան ›› հեռուստահեռարձակիչ կայանը, Իվանյան, Հովսեփավան, Դահրավ, Աստղաշեն, Խանցք, Պատարա, Լուսաձոր, Բերքաձոր,Նորագյուղ, Սունջինկա, Ծաղկաշատ, Ռև, Խաչեն,Սարդարաշեն, Խնձրիստան, Խնապատ, Քյաթուկ, Նախիջևանիկ, Վարդաձոր, Արազնամին, Դահրազ, Խրամորթ,Վրեժավան, Քռասնի, Հարավ, Գիշի, Սպիտակաշեն, Մուշկապատ,  Հաղորտի, Վարանդա, Կաղարծի, Պառավաթումբ,Ննգի, Նոր շեն, Հացի, Աշան, Բերդաշեն, Եմիշճան համայնքները և հարակից հիմնարկներն ու ձեռնարկությունները:

Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը: