գլխավոր Աշխարհ Թուրքիայում գտնվող հունական որբանոցը փլուզման եզրին է (լուսանկարներ)

Թուրքիայում գտնվող հունական որբանոցը փլուզման եզրին է (լուսանկարներ)

Թուրքիայում՝ Ստամբուլի նահանգի մաս կազմող Իշխանաց կղզիներում գտնվող հունական պատմական որբանոցը փլուզման եզրին է, հայտնում է Ahval թերթը։

Իշխանաց կղզիների Բյույուքադա կղզում գտնվող հունական Պրինկիպո որբանոցը, որը թվագրվում է 19-րդ դարին, վերականգնման աշխատանքների հետաձգման հետևանքով փլուզման վտանգի առջև է։

Օրբանոցը, որը 1900-ականների սկզբին ծառայել է մինչև 6 հազար հույն որբերի, Համաշխարհային հուշարձանների ֆոնդի ցուցակում գտնվում է փլուզման վտանգի տակ գտնվող հաստատությունների ցանկում։

Կառույցը թուրքական պետության կողմից գրավվել է 1964 թվականին՝ Թուրքիայի կառավարության և Անատոլիայում Հունաստանի քաղաքացիների միջև լարվածության ֆոնին և գրեթե վեց տասնամյակ լքված է եղել։ Այն հունական կողմին է վերադարձվել 2010 թվականին այն բանից հետո, երբ Պատրիարքը Մարդու իրավունքների միջազգային դատարանում շահել է հայցը։

Կառույցի վերանորոգման աշխատանքների մասին հայտարարվել էր անցյալ տարի, սակայն դրանք դեռևս չեն սկսվել։ Հայտնի է, որ որբանոցի շենքը վնասվել է 1980 թվականին՝  բռնկած հրդեհի հետևանքով։