գլխավոր Աշխարհ ՄԱԿ-ի ԱԽ-ին երրորդ անգամ չի հաջողվել համատեղ հայտարարություն ընդունել իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով....

ՄԱԿ-ի ԱԽ-ին երրորդ անգամ չի հաջողվել համատեղ հայտարարություն ընդունել իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով. The Times of Israel

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին երրորդ անգամ չի հաջողվում համատեղ հայտարարություն ընդունել իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցով: Ինչպես փոխանցում է The Times of Israel-ը` հղում անելով գործընթացին քաջատեղյակ դիվանագիտական աղբյուրներին, մեկ շաբաթում երրորդ անգամ ԱՄՆ-ն արգելափակում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համատեղ հայտարարությունն Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անմիջապես հրադադար հայտարարելու կոչի մասին:

Հաղորդվում է, որ հայտարարությունն ԱԽ արտահերթ նիստում ներկայացվել է Նորվեգիայի, Թունիսի և Չինաստանի կողմից: Հայտարարությամբ երկու կողմն էլ դատապարտվում է ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառով:

Հաղորդվում է, որ Անվտանգության խորհրդի անդամ երկրները մինչև երկուշաբթի կեսօր ժամանակ ունեն քննարկելու հայտարարության ընդունումը:

Հիշեցնենք, որ իսրայելական ուժերի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև բախումներն ակտիվացել են մայիսի 10-ից, ինչի համար պատճառ է դաձել Արևելյան Երուսաղեմում տեղի ունեցած միջադեպը: Դատարանի որոշմամբ` տեղի իսրայելական հատվածում գտնվող պաղեստինցի մի քանի ընտանիքի տներ են առգրավվել, ինչից հետո հուզումներ են սկսվել կողմերի միջև: Վերջին տվյալներով` Պաղեստինն ունի ավելի քան 200 զոհ, իսկ Իսրայելը՝ առնվազն 10-ը: