գլխավոր Աշխարհ Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ին պատկանող «Մետրո» թունելային համակարգին և բարձրաստիճան պաշտոնյաների...

Իսրայելը հարվածներ է հասցրել ՀԱՄԱՍ-ին պատկանող «Մետրո» թունելային համակարգին և բարձրաստիճան պաշտոնյաների տներին

Իսրայելական բանակը ՀԱՄԱՍ շարժմանը պատկանող «Մետրո» թունելային համակարգի ուղղությամբ հարձակումների 3-րդ շարքն է սկսել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հայտարարությանը։

«Գիշերվա ընթացքում Իսրայելի պաշտպանության ուժերը, իսրայելական օդուժը 54 կործանիչներով 15 կիլոմետր երկարությամբ հարվածներ է հասցրել թունելային համակարգի 35 թիրախի», – նշված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ՀԱՄԱՍ-ի ստորգետնյա ենթակառուցվածքների դեմ վերոնշյալ գործողությունն իսրայելական բանակի մասշտաբային գործողությունների մի մասն է միայն։

Ավելի վաղ լրատվական գործակալությունը հայտնել էր այն մասին, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող 9 տների, որոնք պատկանում են ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան զինվորականներին։

Հիշեցնենք, որ լարվածությունն Արևելյան Երուսաղեմում սկսել է աճել ապրիլի կեսերից, իսկ մայիսի 7-ին իսրայելական սահմանապահ ոստիկանության և պաղեստինցիների բախումները սկսվել են միանգամից երկու վայրում ՝ Տաճարի լեռան և Շեյխ Ժարրայի շրջանում, որտեղ դատարանի որոշման համաձայն` Իսրայելի անվտանգության ուժերը վտարում են մի քանի արաբական ընտանիքների, ինչն ուղեկցվում են տեղի բնակչության բողոքներով և բռնի բախումներով:

Պաղեստինցիների և իսրայելցիների միջև անցյալ շաբաթ սկսված բախումների հետանքով պաղեստինյան կողմում զոհերի թիվը հասել է 192-ի, որոնցից 58-ը երեխա և 34-ը կին, իսկ իսրայելական կողմում զոհերի թիվը 10-ն է, այդ թվում՝ 2 երեխա։