գլխավոր Աշխարհ Երեք մարդ է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով. IRNA

Երեք մարդ է տուժել Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով. IRNA

Առնվազն երեք մարդ Է տուժել մայիսի 17-ի առավոտյան Իրանի հյուսիս – արեւելքում տեղի ունեցած երկրաշարի ժամանակ: Այդ մասին հաղորդել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Կարմիր մահիկի ընկերության ստորաբաժաումներից մեկի ղեկավար Մեհդի Վալիփուրին:

Ըստ նրա տեղեկատվության՝ ներկայումս 11 փրկարարական բրիգադներ են ուղարկվել երկրի հյուսիս – արեւելք՝ երկրաշարժից տուժածներին օգնություն ցույց տալու համար: Եվրոպայի Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի մագնիտոուդը կազմել Է 5,3: Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Բոջնուրդ քաղաքից, որտեղ բնակվում Է 192 հազար մարդ, 50 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: