գլխավոր Միջազգային ԱՄՆ-ն կշարունակի իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի հետ բանակցությունները․ Բայդեն

ԱՄՆ-ն կշարունակի իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի հետ բանակցությունները․ Բայդեն

Միացյալ Նահանգների իշխանությունները իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման համար կշարունակեն բանակցություններ վարել Իսրայելի, Պաղեստինի և տարածաշրջանում իրենց գործընկերների հետ։ Այս մասին ասված է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի՝ Ուրազա Բայրամ (մահմեդական տոն, որը հաջորդում է Պահքին) տոնի առթիվ հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Իմ վարչակազմը մտադիր է շարունակել փոխգործակցությունը պաղեստինցիների, իսրայելցիների և տարածաշրջանի այլ գործընկերների հետ՝ տարածաշրջանում կայունության հասնելու համար։ Մենք նաև կարծում ենք, որ պաղեստինցիները և իսրայելցիները հավասարապես արժանի են օգտվել ազատության, բարգավաճման և ժողովրդավարության իրավունքից»,- նշել է Սպիտակ տան ղեկավարը:

Հիշեցնենք, որ Երուսաղեմում հուզումներն սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը: