գլխավոր Իրադարձային Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա 1 զոհ

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա 1 զոհ

Մայիսի 17-ին, ժամը 06:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ-ին «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփաբաժան արգելապատնեշին, ինչի հետևանքով ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևոր Ա․ Չ․-ն (ծնված 2003 թ․) հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և իրականացրել են ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: