գլխավոր Աշխարհ Հայտնի է դարձել «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթողը (լուսանկարներ, տեսանյութ)

Հայտնի է դարձել «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի հաղթողը (լուսանկարներ, տեսանյութ)

ԱՄՆ-ում կայացել է «Միսս տիեզերք» գեղեցկության մրցույթի եզրափակիչը, որի ժամանակ հայտնի է դարձել հաղթողը․ բաղձալի կոչմանն ու գեղեցկուհու թագին այս տարի արժանացել է Մեքսիկայի ներկայացուցիչ Անդրեա Մեսան։

«Նոր «Միսս Տիեզերք» է դարձել Մեքսիկայի ներկայացուցիչը»,- ասված է մրցույթի Twitter-ի էջում:

Եզրափակչի մասնակիցների թվում են հայտնվել նաև Բրազիլիայի, Հնդկաստանի, Պերուի և Դոմինիկյան Հանրապետության ներկայացուցիչները։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Միսս Տիեզերք» մրցույթն այս տարի անցկացվել է անվտանգության անհրաժեշտ միջոցների պահպանմամբ:

Նշենք, որ հեղինակավոր մրցույթին Հայաստանը ներկայացրել է Մոնիկա Գրիգորյանը։