գլխավոր Իրադարձային Վրաերթ-ավտովթար Երևանում. Dodge-ը «Հայաստան» հանրախանութի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի ....

Վրաերթ-ավտովթար Երևանում. Dodge-ը «Հայաստան» հանրախանութի դիմաց վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի . կա 4 վիրավոր

Այսօր՝ մայիսի 16-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 18:15-ի սահմաններում, Հրաչյա Քոչարի փողոցում, «Հայաստան» հանրախանութի դիմաց, Dodge մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չույլատրելի հատվածով անցնող 3 հետիոտնի: Այնուհետև Dodge-ը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mercedes Տ-65 մակնիշի և Toyota Camry մակնիշի ավտոմեքենաներին:

Վրաերթի ենթարկվածներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանն և ՔՊ հիմնադիր-անդամ Սարգիս Ալեքսանյանը:  

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ինչպես նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:   Վրաերթի ենթարկվածներն ու Dodge-ի վարորդը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:  

Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:  

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածների ինքնությունը:  

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածները բարեկամներ են. մայրը, նրա անչափահաս տղան և ևս մեկ հոգի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: