գլխավոր Տնտեսություն Իրանը պատրաստվում է ավելացնել նավթարդյունահանումը ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման դեպքում

Իրանը պատրաստվում է ավելացնել նավթարդյունահանումը ԱՄՆ-ի պատժամիջոցների չեղարկման դեպքում

Իրանը նախապատրաստական աշխատանք է տանում, որպեսզի արագ ավելացնի նավթի արդյունահանման ծավալները միջուկային գործարքի շուրջ պայմանավորվածության հասնելու եւ ամերիկյան պատժամիջոցների չեղարկման դեպքում: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ կիրակի օրը հայտնել Է Bloomberg գործակալությունը։

Նրա տեղեկություններով՝ իրանական ազգային նավթային ընկերությունը (NIOC) արդեն սկսել է նախապատրաստվել նավթային հանքավայրերում՝ արտահանման հնարավոր ավելացման համար: Առավել լավատեսական կանխատեսումների համաձայն՝ Իրանը կկարողանա երեք ամսվա ընթացքում վերադառնալ օրական 4 մլն բարել արդյունահանման մակարդակին:

Ընդ որում, ինչպես նշում Է գործակալությունը, իրադարձությունների նման զարգացման համար կան մի քանի խոչընդոտներ, նույնիսկ եթե ԱՄՆ – ն հանի ածխաջրածինների վաճառքի, առաքման եւ ապահովագրության համար առկա բոլոր պատժամիջոցները, ապա շատ գնորդներ երկար դադարից հետո, միեւնույն է, կարող են պասիվ վերաբերվել շուկայում իրանական նավթի հայտնվելուն: «Մեր վերադարձը շուկա ավելի շուտ աստիճանական գործընթաց կլինի, քան արագ եւ անսպասելի. դա չի կարող տեղի ունենալ մեկ գիշերվա ընթացքում», – Bloomberg – ը մեջբերում է NIOC-ի նախկին ներկայացուցիչ Մոհամադ Ալի Խաթիբիի խոսքը, որը նաեւ նշել է, որ բացասական գործոններից մեկը կարող է լինել նաեւ պանդեմիայի ժամանակ ածխաջրածինների ցածր պահանջարկը:

Վիեննայում ներկայում բանակցություններ են ընթանում Իրանի եւ ԱՄՆ-ի՝ Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալու շուրջ: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում է կայացրել ԳՀՀԾ-ից դուրս գալու մասին: Այս պայմանավորվածությունը Իրանի հետ ստորագրվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամների եւ Գերմանիայի հետ 2015 թվականին՝ Իսլամական Հանրապետության միջուկային մշակումների շուրջ ճգնաժամը կարգավորելու նպատակով:

ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը բազմիցս ահազանգել է ԱՄՆ-ը ԳՀՀՊ վերադարձնելու պատրաստակամության մասին։ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին մարտի 2-ին իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում նախազգուշացրել է, որ ԳՀՀԾ-ն պահպանելու միակ միջոցը Վաշինգտոնի կողմից Թեհրանի դեմ պատժամիջոցների չեղարկումն է: