գլխավոր Սպորտ Կոբի Բրայանտի անունն ընդգրկվեց NBA-ի Փառքի սրահում

Կոբի Բրայանտի անունն ընդգրկվեց NBA-ի Փառքի սրահում

ԱՄՆ բասկետբոլի հավաքականի և «Լոս Անջելես Լեյքերս»-ի նախկին բասկետբոլիստ Կոբի Բրայանտի անունն ընդգրկվեց Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) Փառքի սրահում:

Ի սկզբանե արարողությունը պետք է անցկացվեր ընթացիկ տարվա օգոստոսի 29-30-ին, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատաճառով այն հետաձգվել էր:Բացի լեգենդար Բրայանտից Փառքի սրահում գրվել են նաև Քևին Գարնետի, Թիմ Դանքանի, Տամիկա Քեթչինգսի, մարզիչներ Ռուդի Տոմյանովիչի, Քիմ Մալքիի, Բարբարա Սթիվենսի և Էդի Սաթոնի անունները։

NBA լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը մահացել է 2020 թվականնի հունվարի 26-ին ուղղաթիռի վթարի պատճառով: Դեպքը տեղի է ունեցել Լոս Անջելեսից ոչ հեռու: Ուղղաթիռում Բրայանտի հետ եղել է նաև նրա 13 տարեկան դուստրը: Կոբի Բրայանտը 41 տարեկան էր և պրոֆեսիոնալ բասկետբոլիստի կարիերան ավարտել էր 2016 թվականին:

Նա «Լոս Անջելես Լեյքերս»-ի կազմում հինգ անգամ դարձել է NBA չեմպիոն, 2008 ճանաչվել NBA-ի ամենաարժեքավոր բասկետբոլիստ: ԱՄՆ հավաքականի հետ երկու անգամ դարձել էր Օլիմպիական խաղերի չեմպիոն: NBA-ի պատմության մեջ բոլոր ժամանակների բասկետբոլիստների շարքում նա 33643 միավորով ամենաարդյունավետ չորրորդ բասկետբոլիստն էր: 2018 թվականին արժանացել է «Օսկար»-ի լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի համար: