գլխավոր Սպորտ Մխիթարյանը գրավեց Լացիոյի դարպասը՝ խփելով իր 12-րդ գնդակն Ա Սերիայում

Մխիթարյանը գրավեց Լացիոյի դարպասը՝ խփելով իր 12-րդ գնդակն Ա Սերիայում

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Լացիոյի» հետ խաղում։

Առաջին կեսի վերջնամասում հայ ֆուտբոլիստը մոտ տարածությունից եզրափակել է Էդին Ջեկոյի փոխանցումը՝ բացելով հանդիպման հաշիվը։

Մխիթարյանը խփել է իր 12-րդ գնդակն Ա Սերիայի ընթացիկ խաղարկությունում։

Աղբյուր՝  ArmSport.am