գլխավոր Տեխնո Porsche-ն պատրատվում է շուտով ներկայացնել Boxster մոդելի էլեկտրոնային տարբերակը

Porsche-ն պատրատվում է շուտով ներկայացնել Boxster մոդելի էլեկտրոնային տարբերակը

Գերմանական Porsche ընկերության հետազոտությունների բաժնի ղեկավար Միխայել Շտայները հայտնել է, որ Boxster ռոդսթերի էլեկտրոնային տարբերակի վրա տարվող աշխատանքները մեծ թափով առաջ են ընթանում:

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, նորագույն երկդռնանի մոդելի նախատիպերն արդեն փորձարկումներ են անցնում: Ընկերության ինժեներները շարունակում են աշխատանքները: Ընկերության ներկակայացուցչի խոսքով՝ Boxster EV-ի պաշտոնական պրեմիերան կկայանա շուտով: Այն կդառնա սերիական մոդելի նախատիպը:

Էլեկտրամեքենայի շնորհանդեսի հստակ ամսաթվերը հայտնի չեն, սակայն նշվում է, որ այն, ամենայն հավանականությամբ, կառուցվելու է Macan քրոսովերի էլեկտրական տարբերակի նույն հարթակի հիման վրա: