գլխավոր COVID-19 Չինաստանը «փակում է» Էվերեստը կորոնավիրուսի տարածման մտավախությունների պատճառով

Չինաստանը «փակում է» Էվերեստը կորոնավիրուսի տարածման մտավախությունների պատճառով

Չինաստանի իշխանությունները չեղարկել Թիբետի կողմից (չինական կողմից) Էվերեստ բարձրանալու համար ավելի վաղ տրամադրված թույլտվությունը, գրում է ВВС ռուսական ծառայությունը:

Թույլտվությունը չեղարկելու պատճառն է մտավախությունը, որ նեպալական կողմից բարձրացողները կարող են լինել կորոնավիրուսով վարակված: Ավելի վաղ խոսքը վերաբերում էր մոլորակի ամենաբարձր կետի գագաթում որոշակի բաժանարար գիծ հաստատելուն, որպեսզի առանձնացնեն Թիբետի կողմից բարձրացողներին Նեպալի կողմի լեռնագնացներից, որտեղ ներկայում կորոնավիրուսով վարակվելու հերթական բռնկումն է: Միայն նախորդ հանգստյան օրերին Էվերեստի բազային ճամբարից տարհանվել է ավելի քան 30 մարդ քովիդի կասկածանքով: